ԵՄ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ռազմածովային առաքելության ընդլայնման հնարավորության մասին

ԵՄ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ռազմածովային առաքելության ընդլայնման հնարավորության մասին

Իրանում պատերազմի ավարտից հետո դաշինքը կարող է ընդլայնել իր ռազմածովային առաքելությունը, որը գործում է Կարմիր ծովում՝ տարածելով այն նաև Հորմուզի նեղուցի վրա։ Այս մասին, ելույթ ունենալով Եվրոմիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Aspides գործողությունն արդեն իսկ վճռորոշ ներդրում է ունենում Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության գործում, սակայն դրա գործունեությունը կարող է տարածվել նաև նեղուցի վրա»։

Կալասը հավելել է, որ որոշ պետություններ արդեն խոստացել են լրացուցիչ նավեր տրամադրել առաքելությանը մասնակցելու համար, ինչը զգալիորեն կօգնի պատասխանատվության գոտու ընդլայնման մասին որոշման ընդունման դեպքում։