Տեղի է ունեցել 30 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղի է ունեցել 30 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ եւ 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։
Աճուրդների արդյունքներն են․
1․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 30,000,000,000 դրամ։
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.9963%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%: 
2․ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,000,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7391%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%: 
3․ AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով,
•    Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
•    Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%: 
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: