Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան հասանելի է
𝗬𝗼𝘂𝗧𝘂𝗯𝗲-ը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում մեկնարկել է 𝗬𝗼𝘂𝗧𝘂𝗯𝗲-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով։