Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում  մայիսի 12-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30°C (1985թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         2.6°C (1952թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    16.9°C