ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Հայաստանը Մեղրիի նման երկրորդ զոնա չունի, պետք է կանգնել տեղական արտադրողի կողքին. Ն. Կարապետյան

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ. Հայաստանը Մեղրիի նման երկրորդ զոնա չունի, պետք է կանգնել տեղական արտադրողի կողքին. Ն. Կարապետյան

3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը Մեղրիի նման երկրորդ գոտի չունի, այստեղ աճում են այնպիսի մշակաբույսեր, որ ուրիշ ոչ մի տեղ չեն աճում։ Հայաստանի հարավում անցկացվող հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Մեղրեցիների հետ հանդիպմանը նա կարևորել է մթերման կայանների ստեղծումը, որոնք օգնում են գյուղատնտեսության զարգացմանը։

«Աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենաաղքատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը ֆիքսում է մթերման մինիմալ գին։ Մեր երկիրը պետք է պաշտպանի տեղական շուկան դրսի ներմուծումից այն դեպքում, երբ տեղում տվյալ արտադրանքը։ Սա կոչվում է պրոտեկցիոնիզմ»,-ասաց ԿարապետյանըԿուսակցության անդամներն Ագարակում մարդաշատ հանդիպում են անցկացրել, քաղաքացիներին ներկայացրել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծրագրերը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Տափերական գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան քաղաքներում, այսօր նախատեսված են հանդիպումներ նաև Վայոց Ձորի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում։