Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը

Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲՏԱ նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Ըստ հիմնավորումների՝ նախարարության անվանումը փոխելու առաջարկը միտված է համահունչ դարձնելուն այն գերատեսչությանը վերապահված նոր գործառույթին՝ Արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը։