Ֆինթեք ոլորտը հասել է $650 միլիարդի՝ ԱԲ-ի և թվային ակտիվների աճի ֆոնին
Ֆինթեք ոլորտի գլոբալ եկամուտները հասել են 650 միլիարդ դոլարի՝ գրանցելով տարեկան 21% աճ՝ պայմանավորված արհեստական բանականության, թվային ակտիվների և բանկային լիցենզիաների տարածմամբ։
fintech.am-ը գրում է. Թեև վճարային ծառայությունները հանդիսանում են աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը, մյուս ուղղությունները դեռևս անհավասար են զարգանում առանձին տարածաշրջաններում։ Եթե այս տեմպը պահպանվի, շուկան կարող է հասնել 2 տրիլիոն դոլարի մինչև 2030թ.-ը։
ԱԲ-ն վերափոխում է ֆինանսական ծառայությունները՝ նվազեցնելով ծախսերը, պակասեցնելով միջնորդների դերը և արագացնելով պրոդուկտների զարգացումը։ Այս փոփոխությունները ճնշում են գործադրում միջին չափի ավանդական խաղացողներին վրա, իսկ մեծ և ճկուն ֆինթեքներին ապահովում են բազում առավելություններով։ Միաժամանակ, «հորիզոնական ֆինթեքները», որոնք աջակցում են ավանդական ֆինանսական հաստատություններին, ավելի արագ են աճում քան սպառողների հետ ուղիղ կապ ունեցող ընկերությունները։
Թվային ակտիվները նույնպես ակտիվորեն զարգանում են, հատկապես սթեյբլքոինները, որոնք ապահովում են ավելի արագ և մատչելի վճարումներ։ Սակայն դրանց կիրառումը հիմնականում սահմանափակվում է կրիպտո էկոհամակարգերով։ Մինչև 2030թ.-ը սթեյբլքոինների, ինչպես նաև թոքենիզացված ակտիվների ընդհանուր շուկայական արժեքը կարող է հասնել 4 տրիլիոն դոլարի։
Ֆինթեք ընկերությունները նաև ձգտում են ստանալ բանկային լիցենզիաներ՝ ֆինանսավորման ծախսերը կրճատելու, ծառայությունները ընդլայնելու և վստահությունը բարձրացնելու նպատակով։ Այս միտումը կարող է խորացնել տարբերությունը կարգավորվող խոշոր ընկերությունների և դրանց ավելի փոքր մրցակիցների միջև։
Ապագա աճը հավանաբար կկենտրոնանա թվային ակտիվների ենթակառուցվածքների, ԱԲ լուծումների, ՓՄՁ-ների վարկավորման և հարստության կառավարման տեխնոլոգիաների վրա։ Այն ընկերությունները, որոնք կհամատեղեն ֆինանսների արդյունավետ կառավորումը, խելացի բաշխումը և կանոնակարգային պատշաճ ռազմավարությունները, կստանան լավագույն դիրքը շուկան առաջնորդելու համար։
Ամբողջական վերլուծությունն՝ այստեղ