Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Նիստին ներկա է եղել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Քննարկվել և որոշվել է բազմակի կիրառման նպատակով հաստատել «Մետաղական կամրջային կառուցվածքի բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը», ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրի 75 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նախագիծը և Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 8 հիմնական դպրոցի կառուցման նախագիծը։
Կոմիտեի տեղեկացմամբ՝ ներկայացվել է նաև ճկուն հարկի մեթոդի կիրառմամբ կարկասապանելային բազմաբնակարան շենքերի սեյսմազինվածության բարձրացման և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ սոցիալական ծրագրի իրականացման գաղափարը։
Դիտարկվել են Երևանում բազմաբնակարան շենքային համալիրի համար հակահրդեհային անվտանգության միջոցառումներ նախատեսող հատուկ տեխնիկական պայմանները։ Քննարկվել են նաև հետագայում շահագործումը մասնագիտացված կառույցների միջոցով իրականացնելու և նոր նորմերի համաձայն շենքի ամրությունը վերանայելու հարցերը։