ԱԱՊՀ Տարեկան ժողովն ընտրեց Տնօրենների խորհրդի նոր անդամներ

ԱԱՊՀ Տարեկան ժողովն ընտրեց Տնօրենների խորհրդի նոր անդամներ
Ս․թ․ ապրիլի 29-ին, ժամը 16:30, Դվին հյուրանոցի «Պապիկ» սրահում տեղի ունեցավ Ամերիկայի Առևտրի Պալատի (ԱԱՊՀ) Տարեկան ժողովը, որը հանդիսանում է կազմակերպության ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ժողովը համախմբել էր ԱԱՊՀ անդամներին՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու պալատի նախորդ տարվա գործունեության հիմնական ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընտրելու Տնօրենների խորհրդի 6 նոր ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև Հայաստանում Ամերիկայի միացյալ նահագների դեսպանատան ներկայացուցիչներ։ 
ԱԱՊՀ գործադիր տնօրեն տիկին Աննա Ներսեսյանցը ներկայացավ բացման խոսքով՝ ընդգծելով բիզնես համայնքի շարունակական համագործակցության կարևորությունը։ 
Միջոցառման ներկա էր նաև ՀՀ-ում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Էդուարդ Հակոբյանը, ով իր ողջույնի խոսքում, անդրադարձավ հարկային վարչարարության բարելավման, թափանցիկության բարձրացման և առավել կանխատեսելի բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ 
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար պարոն Էնդրյու Ջոնսոնը, ով ընդգծեց հայ-ամերիկյան ամուր գործընկերությունը և ԱԱՊՀ-ի կարևոր դերակատարումը բիզնես կապերի ու ներդրման հնարավորությունների առաջ մղման հարցում։
Ամիրյան 1 փող., Արմենիա Մարիոթ հյուրանոց +374 10 599902 [email protected]  
 Սենյակ 315, 317, Երևան 0010, Հայաստան 
Միջոցառման երկրորդ հատվածում, ԱԱՊՀ նախագահ տիկին Էլինա Մարգարյանը ներկայացրեց Պալատի տարեկան հաշվետվությունը՝ ամփոփելով 2025 թվականի հիմնական ձեռքբերումները և գրանցած արդյունքները։ 
Այս տարի անդամները ընտրեցին վեց նոր տնօրենների խորհրդի անդամներ։ Քվեարկության արդյունքում ԱԱՊՀ տնօրենների խորհրդին միացած նոր անդամներն են՝ 
Առաջին փոխնախագահ 
• Ներսես Ներսիսյան, KPMG Հայաստան 
Խորհրդի անդամներ 
• Դավիթ Աբովյան, Art-Group ՍՊԸ 
• Իրինա Սեյլանյան, Afeyan Initiatives for Armenia; Zinapah; ArCa 
• Իրինա Չալտիկյան, McCann Yerevan 
• Հրանտ Հակոբյան, Converse Bank  
• Աշոտ Հովանեսյան, Synergy International Systems Inc.  
Նորանշանակ խորհրդի անդամները ներկայացնում են գործունեության տարբեր ոլորտներ՝ ներառյալ ֆինանսներ, մարքեթինգ և նորարար տեխնոլոգիաներ, ինչը առավել կամրապնդի Պալատի ղեկավարության գործունեությունը։ 
*** 
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 170 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ:  Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ: