Հայաստանում կայացել է FINTECH360 միջազգային համաժողովը

Հայաստանում կայացել է FINTECH360 միջազգային համաժողովը
Յունիբանկի աջակցությամբ Երեւանում անցկացվել է FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբել էր շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրից՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը եւ այլն։
Համաժողովն անցկացվել է FINTECH360-ի գլխավոր գործընկեր՝ Յունիբանկի աջակցությամբ:
FINTECH360-ը միավորել էր բանկային ոլորտի, վճարային համակարգերի, խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարներին եւ ստարտափներին՝ քննարկելու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները։
Բացման խոսքով հանդես են եկել Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, MCC ICF վկայագրված քոուչ Սաբրինա Մոմինը եւ FinTech Armenia-ի հիմնադիր Ստեֆան Լուկասը։

ad3ae89f604c805a4616b5d8a203d9c9.jpg (155 KB)

Նշվում է, որ FINTECH360 համաժողովը եւս մեկ անգամ հաստատել է իր կարեւոր դերը՝ որպես միջազգային հարթակ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման եւ երկխոսության համար։ 
Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝
•    հաճախորդի փորձը ֆինտեխում եւ տեխնոլոգիաների դերը որակյալ պրոդուկտ ստեղծելու գործում,
•    ֆինանսական ոլորտի թվայնացումը՝ բաց բանկինգ, բաց ֆինանսներ, կենսաչափական նույնականացում,
•    AI-գործակալների եւ բազմագործակալ համակարգերի կիրառումը ֆինանսական գործընթացների ավտոմատացման մեջ,
•    վճարային ոլորտի հիմնական միտումները, էլեկտրոնային առեւտրի զարգացումը,
•    կրիպտոարժույթների եւ բլոկչեյնի ոլորտում անվտանգությունն ու AML կարգավորումը։
c60935e5eb8b3532f4913eb2745b38cc.jpg (85 KB)
 
«Այսօր ֆինանսական ոլորտը գտնվում է ոչ միայն թվայնացման փուլում, այլեւ խորը կառուցվածքային վերափոխման գործընթացում։ Փոխվում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլեւ ֆինանսների ամբողջ տրամաբանությունը», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ 
Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներն արդեն սկսում են որոշել մրցունակությունը։ Արհեստական բանականությունն ու ավտոմատացումը այլեւս միայն արդյունավետության հարց չեն, այլ՝ բանկերի, վճարային համակարգերի եւ ամբողջ ֆինանսական ենթակառուցվածքի երկարաժամկետ զարգացման կարեւորագույն գործոններ։
Նշվել է նաեւ, որ Յունիբանկը առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ անգրավ վարկերի համար, ինչը թույլ տվեց ավելի արագ եւ արդյունավետ մշակել մեծ թվով վարկային հայտեր։
Մեսրոպ Հակոբյանն ընդգծել է, որ FINTECH360-ի նման հարթակները ստեղծում են շուկայի մասնակիցների միջեւ երկխոսության միջավայր, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս զարգացնել գործընկերությունը, փոխանակվել փորձով եւ բացահայտել տարածաշրջանային աճի նոր ուղղություններ։
Հագեցած գործարար ծրագրից հետո FINTECH360-ի մասնակիցները մեկնել են Գառնի եւ Գեղարդ, ինչպես նաեւ գինեգործարան, որտեղ կազմակերպվել էր հայկական գինիների համտես։