Visa-ն նոր տարածաշրջանային ղեկավար է նշանակել

Visa-ն նոր տարածաշրջանային ղեկավար է նշանակել
Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Սերգեյ Մարտինչուկի նշանակման մասին՝ որպես ընկերության ավագ փոխնախագահ եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբի մենեջեր: Կիևում աշխատող Մարտինչուկը պատասխանատու կլինի 17 երկրներում Visa-ի գործունեության և ռազմավարության համար:
Սերգեյ Մարտինչուկը փոխարինում է Քրիստինա Դորոսին, որը վերջերս ստանձնել Visa-ի հավելյալ արժեքով ծառայությունների (Value Added Services) ղեկավարի պաշտոնը եւ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Visa-ի գլխավոր գրասենյակ: Սերգեյ Մարտինչուկի ուշադրության կենտրոնում կլինեն ֆինանսական հաստատությունների, առևտրականների, տեխնոլոգիական և պետական գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը և տարածաշրջանում թվային վճարումների ընդունման առաջմղումը:
«Ուրախ ենք ողջունել Սերգեյին Visa-ում», - ասել է Visa-ի Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկաի տարածաշրջանային նախագահ դոկտոր Տարեք Մուհմուդը: «Նրա խորը տեխնոլոգիական փորձը, տարածաշրջանային առաջնորդության ուժեղ փորձառությունը և տարբեր թիմեր ղեկավարելու ապացուցված ունակությունը կամրապնդեն մեր կարողությունները և կօգնեն ավելի մեծ արժեք ստեղծել 17 երկրներում մեր հաճախորդների և գործընկերների համար»:
Մարտինչուկը տարածաշրջանում գրեթե երկու տասնամյակի առաջնորդության բարձր մակարդակի փորձ ունի, մասնավորապես, Cisco-ում: Նա ղեկավարել է խոշոր կազմակերպություններ՝ աճ ապահովելով և կառուցելով վստահելի հարաբերություններ հաճախորդների, գործընկերների և կարգավորիչների հետ: Սերգեյ Մարտինչուկը համակարգչային գիտության և ֆինանսների ակադեմիական կրթություն է ստացել: 
«Ինձ համար պատիվ է միանալ Visa-ին և ղեկավարել այս բազմաշուկա տարածաշրջանը վճարումների ոլորտի համար այդքան կարևոր պահին», - ասել է Սերգեյ Մարտինչուկը: «Մեր թիմերի և գործընկերների հետ միասին մենք կշարունակենք առաջ մղել թվային վճարումները մարդկանց և բիզնեսների համար, կընդլայնենք դրամական շարժի լուծումները և կապահովենք հաճախորդների աճը ավելացված արժեքի ծառայությունների միջոցով՝ հենվելով տեխնոլոգիաների, անվտանգության և շուկայական ամուր համապատասխանության վրա»:
Հայաստանում Visa-ն 24 տարի շարունակ գործակցում է բանկերի, առևտրականների և պետական հաստատությունների հետ՝ կառուցելու առաջադեմ, անվտանգ և ներառական թվային վճարումների էկոհամակարգ: Այս գործընկերությունների միջոցով Visa-ն շարունակում է խթանել նորարարությունները տոկենիզացիայի, բիոմետրիկ վճարումների և էլեկտրոնային առևտրի ոլորտներում: