Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր քարտուղարի օգնականին ներկայացրել է խելացի գյուղատնտեսության ընդլայնմանն ուղղված կառավարության ջանքերը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր քարտուղարի օգնականին ներկայացրել է խելացի գյուղատնտեսության ընդլայնմանն ուղղված կառավարության ջանքերը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՊԳԿ կարևորությունը  գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով, որ կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։

ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում առկա խոչընդոտների նկատմամբ դիմակայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՊԳԿ հետ համագործակցության և ներգրավվածության հնարավոր շրջանակը։