Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը ճանաչվել է «հանրային գերակա շահ»
Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
«Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի: ՀՀ կառավարության ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ:
Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում տրամադրելու գործընթացները»,-ասված է հաղորդագրության մեջ: