Լոռու մարզպետ՝ «մարզի խնդիրներն իմ անձնականն են»
«229.000 բնակչի և 129 բնակավայրի խնդիրներին տիրապետելը հեշտ առաջադրանք չէ: Մշտական շրջայցերը, քաղաքացիների հետ ինտենսիվ կապը հնարավորություն են տալիս լավ մարզավիճակում լինել այս առումով։ 7 ամիս առաջ ասել եմ և կրկնում եմ` Լոռու մարզ ճանապարհային նշաններից ներս ցանկացած խնդիր համարում եմ իմ անձնականը».-վստահեցնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Տեսանյութում ներկայացվում են դրվագներ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցերից, որոնց շրջանակում Արեն Մկրտչյանն անդրադարձել է մարզի կառավարման և առկա խնդիրների լուծման հարցերի։