Կառուցողական քայլերով դեպի բարեկարգ մարզ․ Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը

Կառուցողական քայլերով դեպի բարեկարգ մարզ․ Գեղարքունիքի մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը
Տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Օրակարգում ընդգրկված էին սոցիալական և տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կրթությունից մինչև առողջապահություն, ենթակառուցվածքների արդիականացումից մինևչ գյուղատնտեսություն։
Անդրադարձ կատարվեց իրականացվող ծրագրերի ընթացքին, ներկայացվեցին նոր հանձնարարականներ և ուրվագծվեցին առաջիկա գործողությունները։
Առաջնահերթությունը մնում է հստակ՝ ապահովել մարզի շարունակական զարգացումը և բնակիչների կյանքի որակի բարձրացումը։