ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը․ ուղիղ
Մայիսի 5-ին Երևանում մեկնարկել են Հայաստանի Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդհանուր առմամբ 26 հարց է։ Դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին։
Դրանց թվում են Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը, Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, «Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։