ԱՄՆ-ի ՀՆԱ աճը 2026 թվականի առաջին եռամսյակում արագացել է մինչև 2%՝ կանխատեսվածից ցածր

ԱՄՆ-ի ՀՆԱ աճը 2026 թվականի առաջին եռամսյակում արագացել է մինչև 2%՝ կանխատեսվածից ցածր

ԱՄՆ տնտեսությունը 2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան հաշվարկով աճել է 2%-ով: Այս մասին հայտնել է երկրի Առևտրի նախարարությունը։

Աճի տեմպերն արագացել են՝ համեմատած չորրորդ եռամսյակի հետ, երբ դրանք կազմել էին 0.5%։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին, որ հունվար-մարտ ամիսներին ՀՆԱ-ն կավելանա 2.3%-ով։

Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ տնտեսության մոտ երկու երրորդը, աճել են 1.6%-ով։

Պետական ծախսերն աճել են 4.4%-ով, իսկ բիզնեսի ներդրումները հիմնական ակտիվներում՝ 8.7%-ով։

Արտահանումն աճել է 12.9%-ով, ներմուծումը՝ 21.4%-ով։

Առաջին եռամսյակում PCE սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով (հոկտեմբեր-դեկտեմբերին աճը կազմել էր 2.9%)։ PCE Core ինդեքսի աճի տեմպերը (գների փոփոխությունը՝ առանց սննդամթերքի և էներգակիրների արժեքի հաշվառման), որը Դաշնային պահուստային համակարգը ուշադիր հետևում է՝ գնաճի ռիսկերը գնահատելիս, արագացել են մինչև 4.3%՝ նախորդ 2.7%-ի փոխարեն։