Հայաստանում հնարավոր է գետերի մակարդակի բարձրացում․ խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց

Հայաստանում  հնարավոր է գետերի մակարդակի բարձրացում․ խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց

Հայաստանի Հանրապետության մի շարք գետերի ավազաններում (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի)  առաջիկա օրերին  սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

 «Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես Արենի–Եղեգնաձոր–Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։Խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում անմիջապես զանգահարել՝ 112։»,- նշված է ՓԾ-ի տարածած հայտարարության մեջ։

ՆԳ նախարարի հանձնարարությամբ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։