Երևանում անհայտ անձը քարով կոտրել է հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ վնասը մոտ 400 հազար դրամ է

Երևանում անհայտ անձը քարով կոտրել է հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ վնասը մոտ 400 հազար դրամ է

Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Կ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձը քարով հարվածել և կոտրել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը։

Տեղում ոստիկանները պարզել են, որ ապակու կոտրվելու հետևանքով պատճառվել է 400 հազար դրամի գույքային վնաս և ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։