Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս

Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Եվրոպական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները։ Մոտ մեկ ամսից, իհարկե, ընտրություններ են անցկացվելու։ Եվրոպական հեռանկարը ևս բանակցությունների սեղանին է, և Հայաստանը ինքնուրույն կկայացնի այդ հարցի վերաբերյալ իր որոշումը»,-նշել է Կալասը։