Լուսինե Գևորգյանը հանդիպել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների և ռեստորատորների հետ

Լուսինե Գևորգյանը  հանդիպել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների և ռեստորատորների հետ
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչների և ռեստորատորների հետ։
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել բաց և կառուցողական քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը, ընդունված ենթաօրենսդրական ակտերը և առաջնահերթությունները։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են ոլորտում առկա մի շարք խնդիրներ, ներկայացվեցին առաջարկություններ և դրանց լուծման հնարավոր տարբերակներ։
Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում սպասվող խոշոր միջոցառումներին՝ ընդգծելով դրանց պատշաճ կազմակերպման կարևորությունը և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը։