Հակացիկլիկ կապիտալի բուֆերի չափը մնացել է անփոփոխ

Հակացիկլիկ կապիտալի բուֆերի չափը մնացել է անփոփոխ
Ապրիլի 21-ին ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել պահպանել հակացիկլիկ կապիտալի բուֆերի* չափը՝ 1.75% ռիսկով կշռված ակտիվների նկատմամբ։
2025թ․ չորրորդ եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է շուրջ 82%։ Համապատասխանաբար աճել է վարկեր/ՀՆԱ ճեղքվածքը՝ կազմելով մոտ 3.2 տոկոսային կետ։
Ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։
Հիպոտեկային վարկերի աճի տեմպը նախորդ եռամսյակների համեմատ դանդաղել է։
Սպառողական վարկերի գծով նախորդ եռամսյակների ընթացքում արձանագրված բարձր աճի տեմպերը պահպանվել են:
Անշարժ գույքի շուկայում պահանջարկի հարաբերական կայունացման, ինչպես նաև գների աճի դանդաղման միտումները շարունակվել են՝ եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցման և պահանջարկի հագեցվածության պատճառով։
Հիմնական ռիսկեր
Առաջնային են մնում արտաքին աշխարհաքաղաքական և տնտեսական բարձր անորոշություններից բխող ռիսկերը:
*Հակացիկլիկ կապիտալի բուֆերը (Countercyclical Capital Buffer - CCyB) նշանակում է, որ բանկերից պահանջվում է ֆինանսական համակարգում վարկավորման աճի ժամանակաշրջանում (տնտեսական վերելքի ժամանակ) կուտակել կապիտալի լրացուցիչ պաշարներ։