Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, մասնավորապես՝

1․ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․

•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 27,565,300,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.6845%, 
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%: 

2․ AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․

•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.4851%,
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.4%: 

3․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․

•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.0136%, 
•    արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:

4․ AMGT52054278 տարբերակիչ ծածկագրով եւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար․

•    տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 5,000,000,000 դրամ,
•    միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.9643%։

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: