Շրջայց Կապանում

Շրջայց Կապանում
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցած շաբաթ Կապանում շրջայցի շրջանակում եղել է համայնքի Չափնի, Ըրկենանց, Սևաքար և Եղեգ գյուղերում, հանդիպել բնակիչներին։
Սյունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 
Ըրկենանցում ՀՀ կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով կառուցվել է վարչական շենք․ կառուցման ու տարածքի բարեկարգման համար ծախսվել է 40,3 մլն դրամ, որի 60 տկոսը ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորումն է։
Սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նաև Եղեգի վարչական շենքը, բարեկարգվել հարակից տարածքը։ ծրագրի արժեքը՝ 45,6 մլն դրամ, որի մեջ պետական համաֆինանսավորումը՝ 60 տոկոս։
Սևաքարում նորոգվել է հանդիսությունների սրահի շենքը․ ընդհանուր արժեքի 31,5 մլն դրամի 60 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։