Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև մրցակցային և ներառական մասնավոր հատվածի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների և ջրային համակարգերի արդիականացման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։