«Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ

«Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄԷ Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ (The Emirates Center for Strategic Studies and Research (ECSSR))։

Հուշագրի նպատակն է խթանել համագործակցությունը հետազոտական և վերլուծական գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ համատեղ հետազոտությունների իրականացում և վերլուծական նյութերի պատրաստում, փորձագիտական քննարկումների, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպում, տեղեկատվության և փորձի փոխանակում, երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։