Իրանից փախստականների հոսքի դեպքում ՀՀ-ի համար համաճարակաբանական ռիսկեր չկան. Օնիշչենկո
Հայաստանի համար լուրջ համաճարակաբանական ռիսկեր Իրանից փախստականների հնարավոր հոսքի դեպքում չեն սպասվում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պարբերաբար կապ է պահպանում Իրանի հետ և տեղեկություններ ունի երկրում համաճարակաբանական իրավիճակի մասին։ Ուստի, նշեց նա, Իրանը չի պատկանում այն պետություններին, որոնք վտանգավոր վարակիչ բռնկումների աղբյուր կարող են լինել։
«Եթե ի հայտ գան փախստականների խմբեր, ինչում խիստ կասկածում եմ, Հայաստանը համապատասխան պայմաններ կստեղծի նրանց համար։ Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում», – հավելեց մասնագետը։
Պատասխանելով Բուշերի ատոմակայանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածների դեպքում հնարավոր ճառագայթային ռիսկերի մասին հարցին՝ Օնիշչենկոն նշեց, որ կայանի ռեակտորները կառուցվել են Չեռնոբիլից հետո՝ անվտանգության չափանիշներին համապատասխան։ Միևնույն ժամանակ նա հնարավոր է համարել, որ հզոր հրթիռներով ռեակտորների ոչնչացման դեպքում հետևանքները կարող են համեմատելի լինել Չեռնոբիլի ԱԷԿ–ի աղետի հետ։
Նյութն ամբողջությամբ՝ Sputnik