Վճարային ծառայությունների մասին նոր օրենք կլինի

Վճարային ծառայությունների մասին նոր օրենք կլինի
 Հայաստանում մշակվում է վճարային ծառայությունների մասին նոր օրենք՝ հաշվի առնելով ֆինանսական տեխնոլոգիաների ժամանակակից միտումները։ Այս մասին Fintech 360-ում ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը մշակվում է եվրոպական դիրեկտիվների հիման վրա  և նպատակ ունի երկրի ֆինանսական համակարգը հարմարեցնել ակնթարթային վճարումների և իրական ժամանակի հաշվարկների աճին։
Նոր փաստաթղթով կամրապնդվեն կորպորատիվ կառավարումը և վերահսկողության մեխանիզմները, կբարելավվի սպառողների պաշտպանությոան գործիքակազմը: Այն կնպաստի նոր մասնակիցների շուկա մուտք գործելուն և կներդնի ռիսկերի վրա հիմնված կարգավորում՝ հավասարակշռելով  նորարարության զարգացումն ու ֆինանսական կայունությունը:
«Ֆինտեխ էկոհամակարգի զարգացումը պահանջում է ճկուն կարգավորող միջավայր, որը  կկարողանա աջակցել փորձարարություններին և նոր բիզնես մոդելներին՝ միաժամանակ պահպանելով ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը», - ասել է Խաչատրյանը։