Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Չինարիում

Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով եղել է Չինարիում
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Չինարի բնակավայրում էր: Մարզպետն այցելել է բնակավայրի դպրոց, հանդիպել մանկավարժական անձնակազմի հետ և ծանոթացել ուսումնական հաստատությունում առկա խնդիրներին: Ուսուցիչները ներկայացրել են կրթական գործընթացի կազմակերպման եւ ենթակառուցվածքների հետ կապված հարցեր:
Այնուհետև մարզպետն այցելել է բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել հաստատության ներկա վիճակին:
Այցի ավարտին Հայկ Ղալումյանը հանդիպել է Չինարիի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակավայրի բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման և բնակիչների առօրյային առնչվող հրատապ հարցեր: Ստացված տեղեկությունների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ Չինարիում արձանագրված խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: