Վերին Դվինում գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել

Վերին Դվինում գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել
Արարատի մարզում շարունակվում են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։
Մարզպետի աշխատակազմի պատվիրակությամբ մեկնարկել են Վերին Դվին համայնքի Լեոնիդ Եդիգարովի և Աղալար Չալաբովի փողոցների գազաֆիկացման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն 448 հազար 96 ՀՀ դրամ։
Նախաձեռնության իրականացումը կարևոր քայլ է համայնքի կենսապայմանների բարելավման ուղղությամբ, քանի որ այն հնարավորություն կտա տվյալ երկու փողոցների շուրջ 50 անշարժ գույքերի սեփականատերերի հետագայում միանալ գազամատակարարման համակարգին։