Արարատյան դաշտավայրում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. Տեսչական մարմին

Արարատյան դաշտավայրում կասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. Տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն  Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։