2025 թվականին պարենի համաշխարհային արտադրությունն աճել է 2,9%-ով

2025 թվականին պարենի համաշխարհային արտադրությունն աճել է 2,9%-ով

2025 թվականին աշխարհում արտադրվել է 1,44 միլիարդ տոննա պարեն, ինչը 2,9%-ով կամ 40,1 միլիոն տոննայով ավելի է, քան 2024 թվականին. հայտնել է Alltech ընկերությունը։ Ամենադինամիկ աճը գրանցել է ակվակուլտուրայի համար նախատեսված կերերի արտադրությունը (+4,7%, մինչև 55,5 միլիոն տոննա), ինչպես նաև թռչնաբուծության բրոյլերային ուղղությունը (+3,7%, մինչև 400,4 միլիոն տոննա)։ Դրա մասին գրում է «Агроэкспорт»-ը։

Թռչնաբուծության ձվատու ուղղությունում արձանագրվել է 3,2% աճ, խոզաբուծության մեջ՝ 3%, կաթնատու անասնապահության մեջ՝ 2,6%, իսկ մսատու անասնապահության մեջ՝ 0,5%։ Ընտանի կենդանիների համար նախատեսված կերերի արտադրությունն աճել է 2,4%-ով՝ հասնելով 39,3 միլիոն տոննայի։

«Աճը նկատվել է տարածաշրջանների և հատվածների մեծ մասում, և այդ թվերը մատնանշում են անասնապահության վերականգնման լուրջ փուլը։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ աճը եղել է անհամաչափ, ավելի ու ավելի տարածաշրջանային և պայմանավորված է ոչ այնքան անասնագլխաքանակի ընդլայնմամբ, որքան կառուցվածքային փոփոխություններով, արտադրողականության բարձրացմամբ և արտադրության չափման ու հաշվառման մեթոդների փոփոխությամբ»,- նշում են հետազոտության հեղինակները։

Պարենամթերք արտադրող խոշորագույն երկրների լավագույն հնգյակում, ինչպես և անցյալ տարի, ընդգրկվել են Չինաստանը, Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Հնդկաստանը և Մեքսիկան։ Ռուսաստանը պահպանել է 6-րդ հորիզոնականը՝ 38,3 միլիոն տոննա ծավալով (2024-ի նկատմամբ +1,1%):