Կրիպտոշուկայի հիմնական ակտիվները պահպանումեն աճի միտումը
Կրիպտոարժույթների շուկայում վերջին օրերին ձևավորվել է հարաբերական կայունություն՝ կտրուկ տատանումներից հետո։ Գլխավոր կրիպտոակտիվների գնային շարժը ցույց է տալիս, որ շուկան մտել է վերականգնման փուլ, սակայն ներդրողները դեռևս զգուշավոր են՝ սպասելով նոր ազդակների։
Շուկայի առաջատար Bitcoin-ը ապրիլի ընթացքում արձանագրել է զգալի վերականգնում։ Եթե ամսվա սկզբին այն մոտ $74,000–$75,000-ի միջակայքում էր, ապա վերջին օրերին բարձրացել է մինչև մոտ $78,000–$79,000, փորձելով մոտենալ հոգեբանական կարևոր $80,000 շեմին ։
Միևնույն ժամանակ, առկա են կարճաժամկետ ուղղումներ՝ շահույթի ֆիքսման ֆոնին, ինչի պատճառով գինը դեռ չի կարողանում ամուր հաղթահարել այդ մակարդակը։
Երկրորդ խոշոր կրիպտոակտիվը՝ Ethereum, նույնպես ցուցաբերում է աստիճանական աճ։ Ամսվա կեսին ETH-ը գտնվում էր մոտ $2,300–$2,350 միջակայքում, իսկ ներկայումս տատանվում է $2,300–$2,400+ մակարդակներում ։
Վերջին օրերին Ethereum-ը փորձել է վերադառնալ ավելի բարձր գոտի՝ $2,400–$2,500 միջակայք, սակայն այդ աճը դեռևս ամբողջությամբ չի ամրապնդվել։
Ալթքոյնների շուկայում միտումները մնում են խիստ տարաբնույթ։ Առանձին նախագծեր, հատկապես արհեստական բանականության (AI) և Web3 ուղղություններով, շարունակում են գրավել ներդրողների ուշադրությունը, մինչդեռ շուկայի մեծ հատված դեռ հետ է մնում վերականգնման տեմպերից։
Կրիպտոշուկայի աճը պայմանավորված է նաև արտաքին գործոններով։ Մասնավորապես՝
- աշխարհաքաղաքական լարվածության նվազման ֆոնին աճել է ռիսկային ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը,
- ինստիտուցիոնալ ներդրումները, այդ թվում՝ ETF հոսքերը, շարունակում են աջակցել շուկային,
- ֆոնդային շուկաների դրական տրամադրությունը փոխանցվում է նաև կրիպտո ոլորտին ։