«Ինչպե՞ս է աշխատում փողը»․ Հերմինե Հարությունյան

Փողը պարզապես թղթադրամներ կամ հավելվածում երևացող թվեր չէ․ այն անտեսանելի հոսք է, որը միավորում է մեր որոշումները, արժեքներն ու հնարավորությունները։ Այն լուռ ուղղորդում է մեր առօրյան՝ ազդելով ոչ միայն այն բանի վրա, թե ի՞նչ ենք գնում, այլ նաև՝ ինչպե՞ս ենք մտածում, ի՞նչ ռիսկեր ենք ընդունում և ինչ ապագա ենք կառուցում։ Ֆինանսական գրագիտությունը այդ հոսքը հասկանալու և կառավարելու կարողությունն է՝ այն վերածելով ոչ թե պատահականության, այլ գիտակցված ընտրության և ֆինանսապես կայուն ապագայի։

 

«Ինչպե՞ս է աշխատում փողը» փոդքաստը փորձ է՝ բացել այն փակ դռները, որոնց հետևում ձևավորվում են մեր կյանքի ամենակարևոր որոշումները։ Այն բացահայտում է փողի շարժման, բաշխման ու ազդեցության բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր մեխանիզմները՝ օգնելով հասկանալ, թե ինչպե՞ս են դրանք ձևավորում մեր բարեկեցությունը և հնարավորությունները։

 

 Փոդքաստի հյուրերը լինելու են ոլորտի առաջատար մասնագետներ՝ տնտեսագետներ, ֆինանսիստներ, բիզնեսի ներկայացուցիչներ և ներդրումային փորձագետներ, ովքեր ոչ միայն կկիսվեն իրենց փորձով, այլև կբացատրեն բարդ ֆինանսական երևույթները պարզ ու հասկանալի լեզվով։

 

Յուրաքանչյուր զրույց նպատակ ունի ցույց տալ, թե ինչպե՞ս են կայացվում ֆինանսական որոշումները իրական կյանքում և ի՞նչ դասեր կարելի է քաղել դրանցից։