Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում մաքսային պատասխանատվության սկզբունքների սահմանման նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում մաքսային պատասխանատվության սկզբունքների սահմանման նախագծին

Հայաստանի կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել Մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ պահանջների չպահպանման համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքների սահմանման մասին առաջարկին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի կարգադրությամբ հավանության է արժանացել «2010 թվականի հուլիսի 5-ի «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը։

Այնուհետև նախագիծը ներկայացվել է ԵԱՏՄ անդամ պետություններին՝ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր իրականացնելու նպատակով։

Նշվում է, որ հանցագործությունների և վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանելիս կողմերը պետք է հիմնվեն օրինականության, արդարադատության, մարդասիրության, օրենքի առջև հավասարության, անմեղության կանխավարկածի, պատասխանատվության անխուսափելիության և պատժի համաչափության սկզբունքների վրա։