Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Կասկադի մշակութային հանգույց նախագծի հարակից տարածքները

Կառավարությունը գերակա շահ ճանաչեց Կասկադի մշակութային հանգույց նախագծի հարակից տարածքները

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23–ի նիստում հանրային գերակա շահ ճանաչեց Երևանի Կասկադ համալիրի` «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի ազդեցության գոտում գտնվող որոշ տարածքներ։

Նշենք, որ այս ծրագիրն իրականացնելու է «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն (4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում), որը հաղթող էր ճանաչվել Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում:

Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթող ճանաչված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։  Ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:

Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի ճարտարապետ Ժան- Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն: