«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել
ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ։ Վարկատեսակն ունի ձեւակերպման պարզեցված ընթացակարգ՝ առանց գրավի ապահովման եւ լրացուցիչ ֆինանսական վերլուծության։
2025թ. արդյունքներով` դրա մասնաբաժինը տվյալ սեգմենտի ընդհանուր վարկավորման ծավալում հասել է 24%-ի, ինչը վկայում է ձեռնարկատերերի բարձր հետաքրքրության մասին։
«Նոր գործընկեր» վարկային պրոդուկտը հատկապես նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք արդեն ունեն գործող վարկեր այլ բանկերում․ ֆինանսավորումը տրամադրվում է դրական վարկային պատմության հիման վրա։ Առանց գրավի եւ լրացուցիչ ֆինանսական վերլուծության՝ ձեւակերպման պարզեցված ընթացակարգը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ միջոցներ եւ արդյունավետ կերպով լուծել բիզնես խնդիրները։
Վարկային միջոցները կարող են ուղղվել ընթացիկ գործունեությանը, գործող պարտավորությունների մարմանը եւ այլ բիզնես նպատակների, ինչն այն դարձնում է փոքր ձեռնարկատիրության համար ունիվերսալ ֆինանսական գործիք։
«2025թ. արդյունքներով՝ այս պրոդուկտի պորտֆելը ցուցաբերում է դրական դինամիկա՝ նախորդ տարվա համեմատ աճելով 18%-ով։ Նման աճ է գրանցվել նաեւ հաճախորդների թվի մասով, ինչը վկայում է հաճախորդների բազայի ընդլայնման եւ շուկայում պրոդուկտի դիրքերի ամրապնդման մասին։ Պրոդուկտի մասնաբաժինը փոքր բիզնեսի վարկավորման ընդհանուր ծավալում հասել է 24%-ի, ինչը հաստատում է դրա բարձր պահանջարկը ձեռնարկատերերի շրջանում։ Միեւնույն ժամանակ, վարկի միջին գումարը պահպանվում է կայուն մակարդակում՝ արտացոլելով դրա արդյունավետությունը փոքր բիզնեսի առօրյա խնդիրների լուծման գործում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Վարկը մեծ պահանջարկ ունի մանրածախ առեւտրի, արտադրության եւ ծառայությունների ոլորտներում գործող ընկերությունների շրջանում։ Դա պայմանավորված է բիզնեսի կողմից շրջանառու միջոցների համալրման, ապրանքների ձեռքբերման եւ կայուն գործունեության ապահովման համար արագ ֆինանսավորման անհրաժեշտությամբ։
«Նոր գործընկեր» վարկի առավելագույն գումարը կազմում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ։ Վարկը տրամադրվում է առանց գրավի՝ մինչեւ 48 ամիս ժամկետով՝ տարեկան 18% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.56%)։
Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ բանկի ցանկացած մասնաճյուղում։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: