Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարին

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարին

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդունել է ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արստովի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Սիրո Ամիրխանյանն ընդգծել է  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դատական կարգադրիչների դաշնային ծառայության երկարամյա համագործակցության կարևորությունը,  հեռանկարային զարգացումները։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

Սիրո Ամիրխանյանը բարձր է գնահատել  Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր կառույցների միջև իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակումը։

ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սիրո Ամիրխանյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով  երկու կառույցների միջև հաստատված սերտ ու գործընկերային հարաբերությունները, որոնք ունեն ավելի քան երկու տասնամյակի պատմություն։ Նա առանձնահատուկ անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկադիր կատարման ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փոփոխություններին՝ դրանք որակելով որպես ոլորտի զարգացմանն ուղղված կարևորագույն քայլ։ ՌԴ պատվիրակության ղեկավարը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու նոր օրենսդրության կիրարկման փորձին և արձանագրված արդյունքներին։ Օգտվելով առիթից՝ ՌԴ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է գործընկերներին մայիսի 5-ին կայանալիք Հարկադիր կատարողի օրվա և ծառայության կազմավորման մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։

 

Գործընկերները մտքեր են փոխանակել նաև համատեղ գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Սիրո Ամիրխանյանը և Դմիտրի Արիստովը ստորագրել են ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության 2026-27 թթ․ «Համագործակցության ծրագիրը»։  

Նախքան պաշտոնական հանդիպումը Գլխավոր հարկադիր կատարողի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում, իրականացրել ծառատունկ։