Երկրի օրվա շրջանակում՝ մարզերում ծառատնկման լայնածավալ ծրագիր կիրականացվի. շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն. ՇՄՆ

Երկրի օրվա շրջանակում՝ մարզերում ծառատնկման լայնածավալ ծրագիր կիրականացվի. շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն. ՇՄՆ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի շարունակական զարգացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ #Երկրի_օրվա շրջանակում հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ 

ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։

Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։

Ծառատկման աշխատանքները և հետագա խնամքը ՊՈԱԿ-ի մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն։

Արձանագրված արդյունքի հիման վրա, ըստ անհրաժեշտության, աշնանը կկատարվեն լրացման աշխատանքներ։

Յուրաքանչյուր տնկված և խնամված ծառ փոքր թվացող, բայց կարևոր ներդրում է երկրում՝ որ փոխադարձվում է մաքուր օդի, առողջ միջավայրի և կայուն բնության տեսքով։