Խոստացել էինք 7% տնտեսական աճ, ապահովել ենք 7․6%․ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ նախընտրական ծրագիրը

Խոստացել էինք 7% տնտեսական աճ, ապահովել ենք 7․6%․ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ նախընտրական ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը։ Ներկայացված միջոցառումները (անելիքները) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։

«Միջոցառումները Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում և   ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են մեկ ամբողջություն»,- ասել է վարչապետը։