Հայտարարություն ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների ներգրավման գործընթացի մասին

Հայտարարություն ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների ներգրավման գործընթացի մասին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկում է ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների ներգրավման գործընթացը։  Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Աղբյուրի համաձայն՝ Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված է ՀՀ վարչապետի 2025թ. սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.arlis.am/hy/acts/212663/latest։

Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողները կարող են անդամակցության հայտը և կից փաստաթղթերն  ուղարկել [email protected] էլ. փոստին՝ 2026թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը ներառյալ։  Սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերն ու թերի փաստաթղթերը չեն դիտարկվելու։

Հասարակական խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Գործունեություն» բաժնի «Համագործակցություն գործարար միջավայրի հետ» ենթաբաժնում։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել 060 844-799 հեռախոսահամարով։