Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեև 15 սանտիմետրով նվազ է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 10 սանտիմետրով ավելին է 2026 թվականի հունվարի 1-ին արձանագրված նիշի համեմատ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 914 հազար խորանարդ մետր ջուր:
Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի կտրուկ ավելացումներ առայժմ չեն դիտվել։