Սերժ Սարգսյանի ևս մեկ գործարք է անվավեր ճանաչվել. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ

Սերժ Սարգսյանի ևս մեկ գործարք է անվավեր ճանաչվել. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ

Սերժ Սարգսյանի ևս մեկ գործարք է անվավեր ճանաչվել. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի մոտ 298 մլն դրամ։ Այս մասին հայտնում են  դատախազությունից

Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: 

Վճիռ է կայացվել ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ: