Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող

Շնորհավո՛ր տոնդ, հարկ վճարող

Արդեն մի քանի տարի է ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր։

«Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու բարեխիղճ հարկ վճարողներին և հիշեցնելու մեր քաղաքացիներին հարկային պարտավորությունների կամավոր, ժամանակին և ճշգրիտ կատարման կարևորության մասին։

Կյանքը շարունակվում է աշխատող ու արարող մարդկանց շնորհիվ, և այդ ճանապարհի հիմքում կանգնած է նաև քո ընտրությունը՝ որպես պատասխանատու հարկ վճարող։
Քո հարկը քոնն է․ ներդրում այն միջավայրում, որտեղ դու ապրում ու ստեղծում ես։ Շնորհակալություն, հարկ վճարող, պետության թիկունքն ամուր պահելու համար»։