Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտում են, որ Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։