ՖՈԿՈՒՍ․ «Ինչպե՞ս կարող են ռազմական գործողությունները Իրանում ազդել Հայաստանի առևտրային հոսքերի վրա»
ACSES վերլուծական կենտրոնը հրապարակել է «Ինչպե՞ս կարող են ռազմական գործողությունները Իրանում ազդել Հայաստանի առևտրային հոսքերի վրա» թեմայով Քաղաքականության համառոտագիր։
Իրանը Հայաստանի չորս սահմանակից երկրներից մեկն է, որի հետ Հայաստանն ունի սերտ տնտեսական համագործակցություն։ Բացի այդ Իրանը Հայաստանի համար ունի բացառիկ տարանցիկ նշանակություն, որի տարածքով անցնում է երկրի արտաքին առևտրաշրջանառության շոշափելի մասը։ Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքով անցնող տրանսպորտային ենթակառուցվածքների խափանումը կարող է խաթարել Հայաստանի առևտրային հոսքերը և առաջացնել զգալի տնտեսական ռիսկեր։
Համառոտագիրը ներկայացնում է Իրանի դերը Հայաստանի արտաքին առևտրում, ինչպես նաև բացահայտում այն ապրանքներն ու տնտեսական գործունեության տեսակները, որոնք առավել խոցելի են ռազմական գործողությունների սրման և ենթակառուցվածքների խափանումների պայմաններում՝ միաժամանակ ուրվագծելով արտաքին առևտրի այլընտրանքային երթուղիներ։
ՖՈԿՈՒՍԻ հյուրը ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն է։
Համառոտագիրն՝ ամբողջությամբ