Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը: