ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Յոսրի Բարսումի հետ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Յոսրի Բարսումի հետ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ, հայտնում են դեսպանությունից։
Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։ 
Դիտարկվել են կիբերանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։