ԱԳՆ–ն մեկ անձից 40 մլն դրամի հեռահաղորդակցության միջոցներ ձեռք կբերի

ԱԳՆ–ն մեկ անձից 40 մլն դրամի հեռահաղորդակցության միջոցներ ձեռք կբերի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ հատկացնել ԱԳՆ–ին՝ հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գնումն իրականացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում ԱԳՆ–ի գործառույթներն իրականացնելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը (սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը) նախատեսվում է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով:        Հիշյալ սարքավորումների ձեռք բերման համար ծառայությունը հարցում է ուղարկել 4 կազմակերպություններ։ Պետական արարողակարգի ծառայության հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊ ընկերությունները: