Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 7-13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը,
- Նոր Նորքում՝ ապրիլի 8-ին,
- Շենգավիթում` ապրիլի 10-ին,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Նոր Նորքում՝ ապրիլի 7-ին, ապրիլի 9-13-ը,
- Կենտրոնում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը,
- Արաբկիրում` ապրիլի 13-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։